Բեզոսը «սպառնացել է» Դի Կապրիոյին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
10.11.2021,
11:58
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսը «սպառնացել է» Լեոնարդո Դի Կապրիոյին.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ով աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, անդրադարձել է իր ընկերուհու՝ Լորեն Սանչեսի և հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ հոլովակին, որը լայն տարածում է գտել:
Լոս Անջելեսում կայացած գալա երեկոյի ժամանակ Սանչեսը հայացքը չէր կտրում դերասանից` միաժամանակ գրկախառնվելով Բեզոսի հետ։
Leo is Mr. Steal Yo Girl pic.twitter.com/PkwcRcoFvS
— Barstool Sports (@barstoolsports) November 7, 2021
Բեզոսն իր Twitter-յան էջում լուսանկարով գրառում է հրապարակել, որում Դի Կապրիոյին «սպառնացել է». «Լեո, արի այստեղ, ես ուզում եմ քեզ բան ցույց տալ», - գրել է նա: Գրառմանը կցված է գործարարի լուսանկարը,
որում նա նախազգուշական նշանի մոտ է, որի վրա գրված է. «Վտանգավոր է։ Մահացու զառիթափ»։–0–
Leo, come over here, I want to show you something… @LeoDiCaprio https://t.co/Gt2v9JZTNz pic.twitter.com/KqGLB839NI
— Jeff Bezos (@JeffBezos) November 8, 2021

