Բեռնաթափման օր. ավելորդ քաշից ազատվելու հիանալի միջոց
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Բեռնաթափման օրերը շատ օգտակար են օրգանիզմի համար, նրանք օգնում են հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Կազմակերպեք բեռնաթափման օրեր շաբաթը 1–2 անգամ, գրում է fithacker.ru–ն։
Խնձորով բեռնաթափման օր
Օրվա ընթացքում պետք է ուտել 1,5–2 կգ թարմ խնձոր, խմել թարմ քամած խնձորի հյութ, առանց շաքարավազի։ Հյութը հարկավոր է խմել օրվա ընթացքում 5–6 անգամ։ Պետք է խմել նաև շատ ջուր։
Կաթնաշոռով բեռնաթափման օր
Օրվա ընթացքում հարկավոր է 5–6 անգամ ուտել 500–600 գրամ անյուղ կաթնաշոռ, 100 գրամ անյուղ թթվասեր, խմել 2 բաժակ կանաչ թեյ կամ մասուրի եփուկ առանց շաքարավազի։ Չենք մոռանում ջրի մասին։
Հնդկաձավարով բեռնաթափման օր
Օրվա ընթացքում հարկավոր է 4–5 անգամ ուտել 800 գրամ եփած հնդկաձավար առանց շաքարավազի և կարագի, խմել թեյ կամ մասուրի եփուկ առանց շաքարավազի, ինչպես նաև ջուր։
Բեռնաթափման օրերի կանոններ
Բեռնաթափման օրվա ընթացքում հարկավոր է խմել առնվազն 2,5 լիտր հեղուկ, չծանռաբեռնել ստամոքսը բեռնաթափման օրից առաջ, ինչպես նաև դրանից հետո։ Հարկավոր է սնունդը կիսել հավասար մասերի, ուտել օրվա ընթացքում 4–5 անգամ։–0–