Բանանից պատրաստվող հիանալի խոնավացնող դիմակ դեմքի համար
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Բանանը պարունակում է մագնիում, կալիում և ֆոլաթթու, ինչն ապահովում է լավ հիդրատացիա։
Բանանից պատրաստվող դիմակն ու դրա հանգստացնող հատկությունը, թերևս, հենց այն է, ինչը հարկավոր է ձեր կոմբինացված մաշկին, գրում է fithacker.ru–ն։
Բանանը նաև արագացնում է արյան շրջանառությունը և խթանում է կոլագենի արտադրությունը, ինչն իր հերթին երիտասարդացնող ազդեցություն ունի։ Բացի այդ, բանանը բնական միջոց է, որը բուժում է չոր և ճաքճքած մաշկը։ Այս դիմակում օգտագործվում է նաև կաթը, որն ունի սնուցող և խոնավացնող ազդեցություն։
Անգամ Հռոմեական կայսրության ժամանակներում կանայք ամեն օր կազմակերպում էին կոսմետիկ պրոցեդուրաներ` օգտագործելով ավանակի գոլ կաթ։ Սակայն կաթ կամ ցանկացած տեսակի կաթնամթերք օգտագործելուց առաջ հարկավոր է համոզվել, որ դրանք թարմ են։
Եվ այսպես, բանանով և կաթով դիմակի համար մեզ անհրաժեշտ է.
1/3 բանան
1 ձու
1 թեյի գդալ մեղր
1 թեյի գդալ յուղոտ կաթ (մի օգտագործեք յուղազրկված կամ կիսով չափ յուղազրկված կաթ)
Պատրաստման եղանակը
Նախ պետք է եռման աստիճանի հասցնել կաթը, վերցնել ջեռոցի վրայից։ Կաթը սառելուց հետո հավաքել մակերեսին առաջացած փրփուրը։ Բանանը ճմռել թասիկի մեջ, ավելացնել ձու, մեղր և կաթի փրփուրը։ Քսուքը հարկավոր է քսել դեմքին, 10 րոպեից լվանալ գոլ ջրով։–0–