Այս գիշեր Պերսեիդների ասուպային հոսքը կհասնի իր գագաթնակետին. որտեղից՞ այն կերևա Հայաստանում

12.08.2022, 20:26
Այս գիշեր Պերսեիդների ասուպային հոսքը կհասնի իր գագաթնակետին. որտեղից՞ այն կերևա Հայաստանում
Այս գիշեր Պերսեիդների ասուպային հոսքը կհասնի իր գագաթնակետին. որտեղից՞ այն կերևա Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը սպասվում է զարմանալի երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ակտիվության գագաթնակետը:

Հայաստանում այդ ասուպային հոսքը կերևա գրեթե ամեն վայրից, բայց պարտադիր պետք է հեռու լինել քաղաքային լուսավորությունից:
Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Բյուրականի աստղադիտարանից:

Այս ասուպային հոսքն ամեն տարի սկսվում է հուլիսի 17-ից և շարունակվում մինչև օգոստոսի 24-ը՝ իր ակտիվության գագաթնակետին հիմնականում հասնելով օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը։

Անամպ և լուսային աղտոտվածությունից զուրկ հատվածներից այդ գիշեր հնարավոր է հիանալ ժամում մինչև 100 «ընկնող աստղերով» (իրականում, դրանք ավազահատիկի չափի մասնիկներ են, որոնք այրվում են մթնոլորտում և աստղերի հետ ամենևին էլ կապ չունեն։

Ամեն տարի հուլիսից-օգոստոս ընկած ժամանակահատվածում մեր մոլորակը հատում է Սվիֆտ-Տուտլի գիսաստղի ուղեծիրը, ինչի պատճառով դրանից անջատված սառցեհատիկներն ու փոշեհատիկները «Պերսևս» համաստեղության կողմից մեծ արագությամբ մտնում են Երկրի մթնոլորտի վերին շերտեր և շատ արագ բռնկվում՝ ստեղծելով անչափ տպավորիչ տեսարաններ։-0-