ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook–յան իր էջում ցուցադրել է բնության գեղեցիկ երևույթներից մեկը։
«Բնության հրաշքներից։ Ամպերի ջրվեժ, որը մասնագիտորեն կոչվում է ֆյոն», – նշել է Սուրենյանը` հրապարակելով տեսանյութ։
Ֆյոն, լեռներից փչող տաք ու չոր պոռթկուն քամին է։ Արագությունը երբեմն հասնում է զգալի չափերի։ Առաջանում է լեռնաշղթայի տարբեր լանջերին օդի ջերմաստիճանի և ճնշման մեծ տարբերության հետևանքով։ Լեռնաշղթայի մթնոլորտային բարձր ճնշում ունեցող լանջից օդը բարձրանում է վեր և ուղղվում հակառակ՝ դեպի ցածր ճնշում ունեցող լանջը։ Բարձրանալիս օդի ջերմաստիճանը հողմակողմ լանջին, մինչև խտացման մակարդակին հասնելը, յուրաքանչյուր 100 մ-ում նվագում է 1 °C-ով, իսկ ավելի բարձր՝ 0,5-0,6 °C-ով։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում