413.47
4
386.35
+17
Եղանակը Երևանում
Հայ

ԱՆ-ն հորդորում է հայաստանցիներին Նոր տարին անցկացնել ընտանեկան միջավայրում և խուսափել հյուրեր ընդունելուց

17:59
24 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ Մեծ Բրիտանիայի առողջապապահության նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսի նոր տիպի մասին, որը տարբերվում է իր բարձր վարակելիությամբ, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

«Հաշվի առնելով տոնական օրերի ընթացքում շփումները՝ մեծանում է կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը։ Հարկ է նշել նաև, որ, բացի կորոնավիրուսային հիվանդությունից, տարվա այս եղանակին բնորոշ է նաև գրիպի և այլ սուր շնչառական վիրուսների շրջանառությունը, որոնց կլինիկական դրսևորումները և կանխարգելման միջոցառումները գրեթե նույնն են»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մի շարք երկրներ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով Ամանորին ընդառաջ գնացել են նոր սահմանափակումներ կիրառելու ուղղությամբ։ Օրինակ, ի թիվս մի շարք միջոցառումների, Գերմանիայում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում կկիրառվեն խիստ սահմանափակումներ՝ կփակվեն առևտրի կենտրոնները, կսահմանափակվի տնային միջոցառումների ժամանակ մասնակիցների քանակը, իսկ ռեստորաններն ու ժամանցի այլ վայրերն արդեն փակ են։ Իսպանիան ևս սահմանափակել է մասնակիցների քանակը միջոցառումների ժամանակ՝ առավելագույնը 6 անձ։ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում 65 տարեկանից բարձր և ռիսկի մյուս խմբերի անձինք կմնան ինքնամեկուսացած մինչև հունվարի 15-ը։ Վրաստանը ևս անցել է խիստ սահմանափակումների. ռեստորաններն ու բարերը կաշխատեն՝ մատուցելով միայն առաքման ծառայություններ, մեծ քաղաքներում չի գործի հանրային տրանսպորտը, չեն աշխատի բաց ու փակ շուկաները և այլն։

Ամանորին ընդառաջ՝ կորոնավիրուսային հիվանդությունից (COVID-19), գրիպից և սուր շնչառական այլ վարակներից, ինչպես նաև դրանց բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

  • սահմանափակե՛ք շփումները, խուսափե՛ք մարդաշատ վայրեր և զանգվածային միջոցառումներ, այդ թվում՝ ամանորյա հանդեսներ և ներկայացումներ հաճախելուց,
  • ամանորյա տոները նշե՛ք ընտանեկան միջավայրում՝ հյուրեր մի՛ ընդունեք,
  • պարտադիր կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորություն և հետևե՛ք ձեռքերի հիգիենային,
  • եթե տանն ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, նշված անձի հետ շփվելիս պահպանե՛ք առնվազն 1.5 մ հեռավորություն և պարտադիր կրե՛ք դիմակ, մի՛ ընդունեք հյուրեր,
  • հաճախակի լվացե՛ք ձեռքերը կամ անհնարինության դեպքում մշակե՛ք 70%-անոց ալկոհոլի հիմքով ախտահանիչով,
  • սովորեցրե՛ք Ձեր երեխաներին հիգիենայի կանոնները և հետևե՛ք դրանց պահպանմանը,
  • սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում անմիջապես կապ հաստատե՛ք Ձեր պոլիկլինիկայի բժշկի (թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի) հետ: Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և այլ վիրուսային վարակների բուժման համար,
  • պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ:

Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:52
18 Սեպտեմբերի 2023
Գիտնականները նշել են ինսուլտի ռիսկը 94%-ով ավելացնող գործոնները
Գիտնականները նշել են ուղեղի կաթվածի ռիսկը 94%-ով ավելացնող գործոնները
15:25
11 Սեպտեմբերի 2023
Եգիպտացորենի օգտակար և վնասակար հատկությունները
Եգիպտացորենն առանձնանում է ոչ միայն իր հնագույն ծագմամբ, այլև բաղադրությամբ
14:47
11 Սեպտեմբերի 2023
Ինչո՞վ է ձիթայուղն ավելի օգտակար արևածաղկի յուղից
Ինչո՞վ է ձիթայուղն ավելի օգտակար արևածաղկի յուղից
14:15
11 Սեպտեմբերի 2023
Չոր մեխակի 8 բուժիչ հատկությունները
Յուրաքանչյուր տանը կարելի է գտնել չորացրած մեխակ, բայց քչերը գիտեն դրա օգտակար հատկությունների մասին
13:37
11 Սեպտեմբերի 2023
Հրաշագործ միրգ. նռան 5 առավել օգտակար հատկությունները
Ներկայացնում ենք նռան 5 առավել օգտակար հատկությունները
11:29
07 Սեպտեմբերի 2023
Երևանի կենտրոնում հայտնաբերվել է միջազգային մակարդակով անհայտ կորած համարվող Նորվեգիայի 36-ամյա քաղաքացի
Երևանում կենտրոնում հայտնաբերվել է Նորվեգիայում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից միջազգային մակարդակով անհայտ կորած համարվող 36-ամյա մի քաղաքացի
12:57
31 Օգոստոսի 2023
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
13:03
30 Օգոստոսի 2023
ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
14:00
28 Օգոստոսի 2023
5 մթերք, որոնք արագացնում են դեմքի մաշկի ծերացումը
Դուք կարող եք հսկայական միջոցներ ծախսել երիտասարդացնող թանկարժեք կոսմետիկայի կամ պրոցեդուրների վրա, բայց մաշկը շարունակի ծերանալ
13:37
28 Օգոստոսի 2023
Ի՞նչ կլինի մարդու մարմնի հետ մեկ շաբաթ շաքարավազ չօգտագործելուց հետո (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ կլինի մարդու մարմնի հետ մեկ շաբաթ շաքարավազ չօգտագործելուց հետո. ՎԻԴԵՈ
13:00
28 Օգոստոսի 2023
Մրգային դրախտ առողջության համար. 5 լավագույն միրգը՝ շաքարի նվազագույն պարունակությամբ
5 ամենաօգտակար միրգը՝ շաքարի նվազագույն պարունակությամբ
13:47
15 Օգոստոսի 2023
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
Քաշը կորցնելը հեշտ բան չէ, բայց այդ անելու ամենաարդյունավետ միջոցը ֆիզիկական վարժություններն ու ճիշտ սննդակարգն է: Սակայն այդ դեպքում էլ արդյունք չի լինի, եթե կան սնվելու վատ սովորություններ