ԱՄՆ–ում մահապատժի են ենթարկել 3 ոստիկանի սպանության մեջ մեղադրվող տղամարդուն, ում համար միջնորդել էր Քիմ Քարդաշյանը
06.03.2020,
16:47
ԱՄՆ–ում մահապատժի են ենթարկել 42–ամյա տղամարդուն, ում համար միջնորդել էր Քիմ Քարդաշյանը
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ի Ալաբամա նահանգում մահապատժի է ենթարկվել դատապարտյալ Նատանիել Վուդսը, ով դատապարտվել էր խստագույն պատժի 2004թ.–ին 3 ոստիկանների սպանելու համար, հաղորդում է «Московский комсомолец»–ը։
Նրան մահացու սրսկում են կատարել այն բանից հետո, երբ ԱՄՆ–ի Գերագույն դատարանը վերջին րոպեին ժամանակավորապես դադարեցրել է բողոքարկման քննությունը, այնուհետև մերժել դատապարտյալի միջնորդությունը։ Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվին հրաժարվել էր ներում շնորհել։
«Սա այն որոշումը չէ, որ ես ընդունել են թեթևամտորեն, սակայն ես հստակ հավատում եմ օրենքի գերակայությանն ու որ արդարությունը պետք է կյանքի կոչվի», – նշված է նահանգապետի հայտարարության մեջ, որը տարածվել է 42–ամյա աֆրոամերիկացի Վուդսի մահապատժից հետո, ով դատապարտվել էր խստագույն պատժի դեռևս 2005թ.–ին։
Փաստաբանները երկար ժամանակ կոչ էին անում նահանգապետին միջամտել` դատապարտյալի մահապատիժը թույլ չտալու համար։
Մեծ թվով ակտիվիստներ և հայտնի մարդիկ հանդես են եկել ի պաշտպանություն Վուդսի, նրանք կոչ են արել Ալաբամայի նահանգապետին ներում շնորհել դատապարտյալին։ Ակտիվիստներին միացել է նաև հայտնի ամերիկացի իրավապաշտպան Մարտին Լյուտեր Քինգի որդին։ Մարտին Լյուտեր Քինգ երրորդն Այվիին նամակ է ուղարկել`աղաչելով մահապատժի չենթարկել Վուդսին։
Մահապատիժը տեղի է ունեցել չնայած այն հանգամանքին, որ մեկ այլ դատապարտյալ Քերի Սփենսերը նշում էր, որ Վուդսն անմեղ է։ Նրանք երկուսով դատապարտվել էին մահապատժի ոստիկաններ Կարլոս Օուենի, Հարլի Չիզհոլմի և Չարլզ Բենեթի սպանության համար, երբ 2004թ.–ի հունիսին ռեյդի ժամանակ նրանք ներխուժել են թմրամոլների կեցավայր։
Այն ժամանակ մեղադրող կողմը հայտարարում էր, որ Սփենսերը սկսել է կրակել, երբ Վուդսն ոստիկաններն ասել է, որ հանձնվում է։ Ողջ մնացած ոստիկաններից մեկը նշել է, որ տեսել է, թե ինչպես է Սփենսերը կանգնած դռան մոտ կրակում իր ուղղությամբ։
Վուդսի մահվան մասին լուրը քննադատել են բազմաթիվ աստղեր, այդ թվում` Քիմ Քարդաշյանը, ով պայքարում է քրեական արդարության բարելավման համար։ Սոցցանցում Քարդաշյանը գրել է. «Դատարանը վերացրել է #NathanielWoods–ի մահապատժի ժամանակավոր դադարեցումը։ Նահանգապետը Չփրկեց նրա կյանքը։ Իմ սիրտն ու աղոթքները Նատի և նրա ընտանիքի հետ են։ Սա համակարգի անարդարության ողբերգական օրինակ է...»։
Իշխանությունները նշում են, որ Սփենսերը միակ կրակողն էր։ Նա նաև խոստովանել է հանցագործության կատարման մեջ հայտարարության միջոցով, որն օրերս ներկայացրել են նրա փաստաբանները։ Սփենսերը գրել է. «Նատանիել Վուդսը 100%–ով անմեղ է։ Գիտեմ այդ փաստը, քանի որ ես այն մարդն եմ, ով սպանել է բոլոր երեք ոստիկաններին»։
Սփենսերը դատապարտվել է մահապատժի սպանության համար։ Նրա մահապատժի ամսաթիվը հայտնի չէ։–0–

Загружается новость ... "Лево"