Հարյուրավոր կրծկալներ և այլ հագուստ. ԱՄՆ-ում Victoria's Secret-ի ապրանքները հայտնվել են աղբանոցում (ՎԻԴԵՈ)

18.02.2020, 14:16
Հարյուրավոր կրծկալներ և այլ հագուստ. ԱՄՆ-ում Victoria's Secret-ի ապրանքները հայտնվել են աղբանոցում. ՎԻԴԵՈ
Հարյուրավոր կրծկալներ և այլ հագուստ. ԱՄՆ-ում Victoria's Secret-ի ապրանքները հայտնվել են աղբանոցում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում հայտնի «Victoria Secret» թանկարժեք բրենդի հարյուրավոր կրծկալներ և այլ հագուստ հայտնվել է աղբանոցում, հաղորդում է korrespondent.net-ը:

 Մեծ քանակով ներքնազգեստները հայտնաբերել է Կոլորադո նահանգի բնակչուհի Մելանի Գելինասը: Կնոջը զարմացրել էր այն, որ մեծ քանակությամբ կրծկալները աղբարկղն են նետվել, աղքատներին ու անօթևաններին բաժանվելու փոխարեն: Ամերիկուհու կարծիքով՝ դա փողի զուր վատնում է:

 Ինչպես պարզվում է, մեծ քանակությամբ կրծկալները աղբարկղում են հայտնվել «Victoria Secret» բրենդի մասնաճյուղի փակման պատճառով: Victoria Secret-ի քարտուղարը հաստատել է, որ ներքնազգեստերը պատկանել են իրենց բուտիկին: Ընկերությունը ափսոսանք է հայտնել կատարվածի առիթով:

 Ընկերության պարզաբանմամբ, խանութի կողմից աղբարկղը նետված բոլոր իրերը «ոչ պիտանի վիճակում էին, այդ թվում կրծկալները, այդ պատճառով էլ, հայտնվել էին աղբամանում»: Մնացած արտադրանքը փոխանցվել է բրենդի այլ խանութներին:-0-