5 լավագույն մթերքը մաշկի երիտասարդությունն երկարացնելու համար

29.06.2020, 15:48
5 լավագույն մթերքը մաշկի երիտասարդությունն երկարացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Յուրաքանչյուր կին ցանկանում է անթերի մաշկ ունենալ և փափագում` իր երիտասարդությունը հնարավորինս երկար պահպանել։ 

Загружается новость ... "Лево"

Եգիպտացի բժիշկ Աբու ալ–Խագագը խորհուրդ է տալիս 5 մթերք` մաշկի երիտասարդությունն երկարացնելու համար, հաղորդում է medikforum.ru–ը։

Բնական թթվեցրած կաթի յոգուրտ

 Իր պարունակության մեջ ունենալով սպիտակուցներ, ֆոսֆոր, վիտամին B12, կալցիում` այն օգնում է դանդաղեցնել կնճիռների առաջացումը։ 

Ավոկադո

Ավոկադոն նվազեցնում է կնճիռների առաջացումը` վիտամին Е–ի հաշվին։ 

Ձիթապտղի յուղ

 Պոլիֆենոլի, մոնոչհագեցած ճարպերի և ֆիտոնաթթվի հաշվին այն օգնում է պահպանել մաշկի էլաստիկությունը։ 

Լոլիկ

Լոլիկը, թե թարմ վիճակում, թե ջերմային մշակում անցած, խորհուրդ է տրվում օգտագործել, քանի որ դրանում պարունակվող հակաօքսիդանտ լիկոպինը նպաստում է մաշկի նորոգմանը։

Գազար

Հակաօքսիդանտներ, հանքանյութեր և բետա–կարոտին պարունակող այս բանջարեղենն օգնում է պահպանել մաշկի գրավչությունը։ Խորհուրդ է տրվում օրական մի քանի գազար օգտագործել, նկատելի արդյունք ստանալու համար։ –0–