2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը

04.10.2023, 14:27
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Ինտեր» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում, որտեղ հանդես է գալիս հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, հետաքրքիր տեղեկություններ են ներկայացված ֆուտբոլիստի մասին։

Մխիթարյանը նշում է, որ իր համար նշանակալի տարեթվեր են 2020–ը և 2023–ը, քանի որ այդ տարիներին են ծնվել իր երեխաները։ Մխիթարյանն այդ կերպ բացահայտել է, որ 2023թ.–ին ծնվել է նրա երկրորդ զավակը։

Ինչպես հայտնում է aysor.am–ը, Մխիթարյանը մայրը` Մարինա Թաշչյանը, հաստատել է լուրը։

Թաշչյանը հայտնել է, որ Մխիթարյանի երկրորդ երեխան աղջիկ է, ծնվել է Միլանում, արդեն 3 ամսական է, կրում է Թաշչյանի մայրիկի անունը` Լիլիա։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը՝ որդին, կրում է նրա հոր՝ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի անունը։–0–