2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. 2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից, որի պատճառը տեխնիկական խնդիրներն են, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։
Բոլոր նրանք, ովքեր խաղարկության մասնակցության համար գրանցվել են մինչև 2017թ. հոկտեմբերի 18-ը, պետք է ևս մեկ անգամ գրանցվեն, որպեսզի հայտը մասնակցի խաղարկությանը:
«Հասկանում ենք, որ սա անհարմարություն է ստեղծում արդեն իսկ գրանցված անձանց համար, սակայն գործընթացի ամբողջականությունն ու անաչառությունն ապահովելու համար, մենք ստիպված ենք գրանցումը վերսկսել», – ասվում է տարածած հաղորդագրությունում։
Գրին քարտի խաղարկության ծրագրի մասնակիցների գրանցումը կմեկնարկի 2017թ. հոկտեմբերի 18-ի կեսօրին՝ արևելյան ամառային ժամանակով (Երևան ժամանակով ժամը 21։00–ին) և կավարտվի 2017թ. նոյեմբերի 22-ի կեսօրին։
ՀՀ ԱՄՆ դեսպանատունը նաև զգուշացնում է, որ մինչև հոկտեմբերի 18-ը ներկայացված հայտերը չեն մասնակցի խաղարկությանը: Այդ ժամկետում գրանցված բոլոր մասնակիցները պետք է ևս մեկ հայտ ներկայացնեն գրանցման համար սահմանված նոր ժամկետներում:
Հայտը անհրաժետ է լրացնել հետևյալ կայքում:
Ծրագրին մասնակցելու մնացած բոլոր պայմանները մնում են անփոփոխ:–0–