«10х10» դիետա. մինուս 10 կգ 10 օրում

01.08.2020, 15:24
Եթե ուզում եք 10 կգ ավելորդ քաշ կորցնել 10 օրում, ապա 10 օրվա համար նախատեսված այս դիետան ձեզ համար է
«10х10» դիետա. մինուս 10 կգ 10 օրում
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Եթե ուզում եք 10 կգ ավելորդ քաշ կորցնել 10 օրում, ապա 10 օրվա համար նախատեսված այս դիետան ձեզ համար է:

Ավելորդ կիլոգրամները կհեռանան ամեն օր, գրում է fitnessi.ru-ն:

Տասն օրվա համար նախատեսված «10х10» դիետան այդքան էլ կոշտ չի համարվում, քանի որ, ի տարբերություն, 3,5 կամ 7 օրվա փոխարեն ներառում է 10 օր, որոնց ընթացքում բեռնվածությունը բաշխվում է հավասարապես բոլոր օրերի վրա` առանց օրգանիզմին վնաս հասցնելու:

Загружается новость ... "Лево"

Բացի այդ, այն հարուստ է սպիտակուցով, այդ պատճառով դուք քաշ եք կորցնում ոչ թե մկանային հյուսվածքի, այլ ճարպի հաշվին:

Այս դիետան խորհուրդ չի տրվում մեծ քաշ ունեցողներին, քանի որ կորցրած կիլոգրամները վերադարձնելու ռիսկը նրանց մոտ ավելի բարձր է:

Ո՞ր մթերքներից է պետք հրաժարվել

Խմորային և քաղցր (այդ թվում` շաքարի փոխարինիչները), երշիկեղենը, յուղոտ մթերքները և կաթնամթերքը, հատիկեղենը, մարինադները, ալկոհոլը, մրգահյութերը, ընկուզեղենը, օսլայոտ բանջարեղենը (գազար, կարտոֆիլ, բազում), ընդեղենը, հնդկացորենը, ոստրեները, պաշտետները, լրայդը, ֆաստֆուդը, միրգը (բացառություն` կիտրոն և ոչ քաղցր մրգեր):

Ո՞ր մթերքները ներառել սննդակարգում

Նախընտրությունը տվեք ձկանը

• Սպիտակուց. անյուղ միս (տավարի մսի անյուղ մասերը, հորթի միս, ճագարի միս), թռչնամիս (հավ, հնդկահավ), ձուկ (նախընտրությունը յուղոտ տեսակներին), ոչ յուղոտ պանրի և կեֆիր: Ձու (երկուսից ոչ ավելի յուրաքանչյուր երկու-երեք օրը կամ ձվի մեկ սպիտակուց ամեն օր):

• Բանջարեղեն և բջջանյութ. Բանջարեղենը չպետք է պարունակի 5–10 գրամից ավելի ածխաջուր 100 գրամում: Օրինակ, վարունգ, լոլիկ, ծաղկացոր, պեկինյան, սովորական կաղամբ, դդմիկ, սմբուկ, բողկ, հազար, սպանախ, նեխուր, կանաչ սոխ, սունկ, կանաչեղեն, աճեցրած սերմեր, ձիթապտղի յուղ:

• Ըմպելիքներ. ջուր, սուրճ, թեյ

Քանի՞ անգամ սնվել

 • Պետք է սնվել հինգ անգամ` դա խթանում է նյութափոխանակությունը:–0–