Զգուշացեք` մանդարին. մասնագետները նշել են, թե ում է այն հակացուցված

05.01.2020, 12:45
Զգուշացեք` մանդարին. մասնագետները նշել են, թե ում է այն հակացուցված
Զգուշացեք` մանդարին. մասնագետները նշել են, թե ում է այն հակացուցված
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Մանդարինը ձմռան սիրված մրգերից է, բայց ոչ բոլորին է կարելի այն ուտել, գրում է ASN պորտալը:

Նախևառաջ, մասնագետները խորհուրդ չեն տալիս մանդարին ուտել ցիտրուսային մրգերից ալերգիա ունեցողներին, քանի որ նույնիսկ փոքրիկ կտորը կարող է ցան առաջացնել մարմնի վրա:
Մանդարինները, բացի վիտամիններից, պարունակում են թթուներ, որոնք գրգռում են ստամոքսի և աղիների լորձաթաղանթը, այդ իսկ պատճառով ստամոքսի և 12-մատնյա աղու խոց ունեցող մարդկանց չի կարելի ուտել այս միրգը: Այնուամենայնիվ, եթե ցանկությունը մեծ է, կարելի է ուտել մեկ-երկու բլթակ, բայց ոչ սրացումների ժամանակ: 

Загружается новость ... "Лево"

Մանդարինը պետք է սահմանափակեն նաև երիկամների հիվանդություններ ունեցող մարդիկ, քանի որ այդ միրգը պարունակում է թթու, որը հանգեցնում է երիկամներից քարաթափման:
Մանկաբույժները խորհուրդ են տալիս մանդարին չտալ մինչև մեկ տարեկան երեխաներին: Մեկ տարեկանից հետո կարելի է տալ մեկ բլթակ` աստիճանաբար ավելացնելով չափաբաժինը մինչև մեկ ամբողջական մանդարին: Սակայն կարմիր ցանի տեսքով բացասական ռեակցիայի դեպքում պետք է բացառել մինչև 2-3 տարեկանը:

«Նույնիսկ եթե չունեք այս բոլոր հակացուցումները, ապա դա չի նշանակում, որ կարելի է մեծ քանակության մանդարին ուտել, ցանկացած դեպքում չափի զգացումը լավ է»,- զգուշացնում են բժիշկները: -0-