Վարդենյաց լեռնանցքը փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

11.12.2018, 15:26
Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Վարդենյաց լեռնանցքը փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը:

Նշվում է նաև, որ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի 
վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 
տեղեկատու հեռախոսահամարով:-0-