423.85
4.07
402.21
+18
Եղանակը Երևանում
Հայ

Sanitek–ը պատրաստ է ներդնել 4մլն դոլար Երևանում աղբահանության խնդիրը լուծելու համար

17:27
02 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Sanitek ընկերությունը պատրաստ է ներդնել 4մլն դոլար Երևանում «աղբահանության ճգնաժամը» լուծելու համար: Այդ մասի ուրբաթ կայացած մամուլի ասուլիսին տեսակապի միջոցով հայտարարեց ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը:

Նա հայտնեց, որ խնդիրը լուծելու երկու տարբերակ կա` կարճաժամկետ և երկարաժամկետ:

«Մենք առաջարկում ենք կարճաժամկետ տարբերակը, քանի որ քաղաքապետարանն արդեն ձեռք է բերել նոր աղբահավաք մեքենաներ և աղբամաններ: Նոր մեքենաների ձեռքբերմամբ հպարտանալու և ընկերությանը մեղադրելու, հետո աղբը հավաքելու և հերոս դառնալու փոխարեն ավելի լավ է համախմբել ուժերը և լուծել աղբահանության հետ կապված խնդիրը», - ասաց նա:

Загружается новость ... "Лево"

Այնուհետև ընկերության տնօրենը ներկայացրեց երկարաժամկետ ծրագիրը։

«Մենք պատրաստ ենք ներդնել միանգամից 4 մլն դոլար` նոր աղբահավաք մեքենաների և աղբամանների ձեռքբերման համար: Ամեն տարի գումար ներդնել 500 նոր աղբամանների ձեռքբերման համար, հնարավորության դեպքում արդիականացնել ավտոպարկը: Պատրաստ ենք ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքները և հաշվետվողականությունն ապահովելու համար ներկայացնել քաղաքապետարանին հորիզոնական մոնիտորինգի համակարգը», - ասաց Էլ Թավիլը:

Նա հայտնեց նաև, որ ընկերությունը պատրաստ է առկա ֆինասական պարտավորությունների վերակազմավորմանը:

Այնուհետև Էլ Թավիլը հավելեց, որ հաջողության հնարավոր է հասնել միայն այն դեպքում, եթե քաղաքապետարանը մշակի և ներդնի աղբահանության միջոցառումների քաղաքանություն և ծրագիր, արդիականացնի Նուբարաշենի աղբանոցի ենթակառուցվածքը:

Ընկերությունը պահանջում է նաև վերանայել պայմանագրի պայմանները և վերադարձնել, ըստ իրենց, անօրինական տուգանքների վրա ծախսված միջոցները:

Ավելի վաղ Sanitek International ընկերությունը հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ։ Հայցի գումարը կազմում է 24 702 187.6 դրամ (մոտ 51,784 դոլար)։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրապարակային կերպով դժգոհություն է հայտնել Sanitek–ի աշխատանքից` ընդգծելով, որ երևանցիներն այլևս չեն պատրաստվում հանդուրժել նման որակի աշխատանք։

Այս տարվա գարնանը Sanitek–ը երկու անգամ տուգանվել է Երևանում աղբահանության ոլորտում ստանձած պարտավորությունները չկատարելու համար (ապրիլի 15–ին` 13մլն դրամով և մայիսի 3–ին ` 26 մլն դրամով)։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով