ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեսպանատան և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ կոմպոզիտորի, դերասանի, դիվանագետի, հասարակական գործչի և պարզապես Մեծատառով մարդու` Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։ Այս մասին նշվում է դեսպանատան Facebook–յան էջում։
Загружается новость ... "Лево"
Ազնավուրը մահացել է կիրակի լույս երկուշաբթի գիշերը Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։
«ХХ դարի լավագույն էստրադային կատարողներից մեկի մահը մեծ կորուստ է ոչ միայն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, այլև մեզ բոլորիս համար։ Այս սգո օրը ցանկանում ենք կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել մեծանուն շանսոնյեի հարազատներին և մտերիմներին», – նշել է Կոպիրկինը։
Նրա խոսքով, Շառլ Ազնավուրի անմար հիշատակն ընդմիշտ կմնա բոլորի սրտերում։–0–