Ֆրանսիայի նախագահն` Ազնավուրի մասին. մենք հայերի հետ կիսում ենք Ֆրանսիայի ժողովրդի վիշտը
01.10.2018,
18:48
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։
Ազնավուրը մահացել է կիրակի լույս երկուշաբթի գիշերը Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։
Загружается новость ... "Лево"
«Շառլ Ազնավուրը, լինելով իրական ֆրանսիացի, ով կապված էր իր հայկական արմատներին և ճանաչված էր ողջ աշխարհում, դարձել է երեք սերունդների ուրախության և տխրության ուղեկիցը։ Նրա գլուխգործոցները, նրա հետքը, նրա բացառիկ փայլն իրենից շատ ավելի երկար կապրեն», – գրել է Մակրոնը Facebook–յան իր էջում։
Ֆրանսիայի նախագահի խոսքով, նա հրավիրել էր Ազնավուրին Երևան` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որտեղ շանսոնյեն պետք է ելույթ ունենար։
«Մենք հայ ժողովրդի հետ կկիսենք Ֆրանսիայի ժողովրդի վիշտը», – գրել է Մակրոնը։–0–