Մաշկը թարմացնող և ձգող արդյունավետ դիմակ

31.12.2018, 16:58
Այս արդյունավետ դիմակը կօգնի բացել մաշկի գույնը`մաքրելով և միաժամանակ ձգելով այն։    
Մաշկը թարմացնող և ձգող արդյունավետ դիմակ
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այս արդյունավետ դիմակը կօգնի բացել մաշկի գույնը`մաքրելով և միաժամանակ ձգելով այն։    

Խաղողը հայտնի հակաօքսիդանտ է, որը պարունակում է բնական բաղադրիչ` պիկնոգենոլ։ Այն մաքրում է մաշկը, ձգում և հավասարեցնում է երանգը։ Ցորենի ալյուրը պարունակում է Е վիտամին, կերակրի սոդան օգնում է պայքարել կորյակների, պզուկներից առաջացած սպիների, տարիքային ու արևային բծերի, պեպենների և բարակ կնճիռների, հոգնած մաշկի դեմ, գրում է fithacker.ru–ն։

Загружается новость ... "Лево"

Բաղադրիչներ

1 թեյի գդալ կերակրի սոդա

1 թեյաի գդալ ցորենի ալյուր

Խաղողի միջուկ (3-4 հատիկ)

Պատրաստման եղանակը

Հարկավոր է տրորել խաղողը, ավելացնել ցորենի ալյուրն ու կերակրի սոդան։ Ստացված զանգվածը քսել դեմքին`խուսափելով աչքերի հատվածից և թողնել 15 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով։–0–