Կանայք տղամարդկանցից ավելի ուժեղ են տառապում դեպրեսիայից

14.01.2018, 18:14
Կանանց շրջանում սեզոնային աֆեկտիվ խանգարումները հանգեցնում են շատ ավելի ծանր հետևանքների։
Կանայք տղամարդկանցից ավելի ուժեղ են տառապում դեպրեսիայից

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Կանանց շրջանում սեզոնային աֆեկտիվ խանգարումները հանգեցնում են շատ ավելի ծանր հետևանքների։

Загружается новость ... "Лево"

Կանայք ավելի ծանր են տանում սեզոնային աֆեկտիվ խանգարումները, որոնք ուղեկցվում են տրամադրության անկմամբ, դյուրագրգիռությամբ և հոգնածությամբ։ Գլազգոյի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ կանանց մոտ դեպրեսիան անհասկանալի պատճառներով դրսևորվում է ողջ տարվա ընթացքում։ Եվ տարվա եղանակը նման խանգարման պատճառներից ամենավերջինն է, գրում է life.ru–ն։

Գիտնականների կարծիքով, կանանց գլխավոր խնդիրների թվում են սոցիալական գործոնները, որոնք կապված են կենսակերպի հետ` ծխախոտի, ալկոհոլի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը։ Ցուրտ եղանակն այս դեպքում միայն կատալիզատոր է, որն արագացնում է դեպրեսիվ վիճակի դրսևորումը։

150 հազար մարդկանց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեպրեսիայի ախտանիշներից և պատճառներից շատ լավ ազատվում են տղամարդիկ։ Ուսումնասիրությունների համաձայն, հարցված տղամարդիկ ավելի հաճախ են նշել, որ ունեն բարձր տրամադրություն և հիանալի ֆիզիկական վիճակում են։–0–