Հրապարակվել է տիեզերքից արված Սևանա լճի բացառիկ լուսանկարը (ՖՈՏՈ)

21.11.2017, 10:15
Տիեզերքից արված Սևանա լճի բացառիկ լուսանկար է հրապարակվել։
Հրապարակվել է տիեզերքից արված Սևանա լճի բացառիկ լուսանկարը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Տիեզերքից արված Սևանա լճի բացառիկ լուսանկար է հրապարակվել։

Ռուսաստանի հերոս, տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին հրապարակել է տիեզերքից արված Սևանա լճի բացառիկ լուսանկար։

Ռյազանսկին 2017 թվականի հուլիսի 28–ին «Սոյուզ MC-05» տիեզերանավի և Միջազգային տիեզերակայանի անձնակազմերի կազմում մեկնարկել է ՄՏԿ-53/53 հիմնական տիեզերական արշավների ծրագրով։

«Սևանա լիճը Հայաստանի և Կովկասյան տարածաշրջանի խոշորագույն լիճն է ու Եվրասիայի խոշորագույն քաղցրահամ բարձր–լեռնային լճերից մեկը։ Լիճը տեղակայված է Գեղարքունիքի մարզում` ծովի մակերևույթից 1900 մետր բարձրության վրա», – գրել է Ռյազանսկին։

Ավելի վաղ տիեզերագնացը հրապարակել էր տիեզերքից արված Երևանի և Արարատի լուսանկարները։–0–