Տիեզերական Երևան. նման Երևան դուք դեռ չեք տեսել (ՖՈՏՈ)

06.11.2017, 11:04
Հրապարակվել են Երևանի բացառիկ լուսանկարներ, որոնք արվել են տիեզերքից։
Տիեզերական Երևան. նման Երևան դուք դեռ չեք տեսել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի հերոս, տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին Երևանի բացառիկ լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են տիեզերքից։



Ռյազանսկին 2017 թվականի հուլիսի 28–ին «Սոյուզ MC-05» տիեզերանավի և Միջազգային տիեզերակայանի անձնակազմերի կազմում մեկնարկել է ՄՏԿ-53/53 հիմնական տիեզերական արշավների ծրագրով։



«Երևանը նման չէ այլ մայրաքաղաքների։ Մարդիկ այստեղ ոչ մի տեղ չեն շտապում, քաղաքն ապրում է իր համաչափ տեմպով։ Իսկ Կասկադը, որը Երևանի խորհրդանիշերից մեկն է, հայտնի է Հայաստանի սահմաններից դուրս», – գրել է տիեզերագնացը Facebook–յան իր էջում։

Ռյազանսկին նաև «տիեզերական ողջույն է» փոխանցել ՀՀ–ում ՌԴ դեսպանատան իր բոլոր ընկերներին։–0–