Ճերմակափառ Արարատի բացառիկ լուսանկարները տիեզերքից (ՖՈՏՈ)

29.09.2017, 15:36
Ռուսաստանի հերոս, օդաչու–տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին հրապարակել է Արարատ լեռան` տիեզերքից արված բացառիկ լուսանկարներ։
Ճերմակափառ Արարատի բացառիկ լուսանկարները տիեզերքից (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի հերոս, օդաչու–տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին հրապարակել է Արարատ լեռան` տիեզերքից արված բացառիկ լուսանկարներ։



Ռյազանսկին 2017 թվականի հուլիսի 28–ին «Սոյուզ MC-05» տիեզերանավի և Միջազգային տիեզերակայանի անձնակազմերի կազմում մեկնարկել է ՄՏԿ-53/53 հիմնական տիեզերական արշավների ծրագրով։



Արարատը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր հրաբխային լեռնազանգվածն է։ Կազմված է հիմքերով սերտաճած երկու քնած հրաբուխներից` Մեծ Արարատից և Փոքր Արարատից։ Մեծ Արարատի բարձրությունը կազմում է ծովի մակարդակից 5156 մետր։ -0-