Հայտնի են բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերը

21.01.2018, 18:25
Հրապարակվել է կինոդիտողների կարծիքով բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի հարյուրյակը։
Հայտնի են  բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերը
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի Արմենիա/. IndieWire կայքը հրապարակել է կինոդիտողների կարծիքով բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի հարյուրյակը, հայտնում է gazeta.ru-ն:

Загружается новость ... "Лево"
Ցուցակը գլխավորում է ռեժիսոր Վիկտոր Ֆլեմինգի` 1939 թվակաին նկարահանված «Օզի կախարդը» երաժշտական ֆիլմը: Երկրորդ հորիզոնականումը ռեժիսոր Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» ֆիլմն է (1941), երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Հեռու» սարսափ ֆիլմը (2017թ., ռեժիսոր Ջորդան Փիլ):

Լավագույն տասնյակում են ներառվել նաև «Խենթ Մաքսը. Ցասման ճանապարհը» ֆիլմն (2015թ.) ու «Գլուխկոտրուկ»  անիմացիոն ֆիլմը (2015):
 
Ինչպես հայտնում է աղբյուրը, «Կնքահայրը» ֆիլմը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը:-0-