Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա

04.06.2019, 14:13
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Հանրապետության տարածքում հունիսի 4-ից 9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում հունիսի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։-0-