Հայտնի է` որքան գումար են Քարդաշյանները վերցնում սոցցանցում գովազդի համար

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի մայրը` Քրիս Ջեները, CBS Sunday Morning շոուին տված հարցազրույցում պատմել է իր ընտանիքի կողմից հովանավորվող հրապարակումների մասին: Այդ մասին հայտնում է buro247.ru-ն:
«Դուստրերիս անընդհատ առաջարկվում են սոցցանցերում գովազդել որևէ ընկերություն կամ ապրանքանիշ», - նշել է նա:
Քրիսը նաև նշել է, որ նրանք գնացուցակ ունեն նման առաջարկների համար, ընդ որում գները տարբերվում են` կախված հրապարակման տեսակից: Օրինակ, Instagram–ի, stories–ի կամ Facebook-ի համար նախատեսված հրապարակումները կտարբերվեն իրենց գներով:
Քրիս Ջեները չնշեց կոնկրետ գինը, սակայն հայտնեց, որ դրանք, առնվազն, վեցանիշ թվեր են: Հայտնի է նաև, որ եթե դա «դեղորայքի կամ այնպիսի ապրանքի գովազդ է, որը պետք է խմել, ուտել կամ քսել մարմնին», ապա գովազդային հրապարակման գինը բարձրանում է:-0-