Երկու հայ ներառվել է «Հոլիվուդի նոր առաջնորդների» ցանկում

20.10.2017, 19:09
Variety ամսագիրը ներառել է երկու ամերիկահայերի «Հոլիվուդի նոր առաջնորդներ» ամենամյա ցանկում:
Երկու հայ ներառվել է «Հոլիվուդի նոր առաջնորդների» ցանկում
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Variety ամսագիրը ներառել է երկու ամերիկահայերի «Հոլիվուդի նոր առաջնորդների» ամենամյա ցանկում, հաղորդում է asbarez.com–ը։

Ցանկում ներառվել է 35–ամյա Արամ Տերծակյանը, ով XYZ Films–ի համահիմնադիրն է և 37–ամյա Անդրանիկ Բալյանը` Mortal Media–ի համահիմնադիրն ու գործընկերը։

Անդրանիկի ճանապարհը շոու–բիզնեսում հեշտ չի եղել։ Նա սկսել է աշխատել որպես շրջանային դատախազի տեղակալ, այնուհետև ստացել է MBA–ի աստիճան` իր ուշադրությունը կենտրոնացնելով ժամանցի ոլորտում։ Բալյանն իր հերթին օգնել է բազմաթիվ աստղերի դառնալ հայտնի։

Variety–ին ամեն տարի կազմում է ժամանցի ոլորտի առավել ակնառու անձանց (մինչև 40 տարեկան) ցանկը։–0–