Հայաստանն աշխարհի հետիոտն լավագույն երթուղիների ցուցակում է ըստ CNN Travel-ի

30.03.2019, 21:15
CNN Travel-ը ներառել է Հայաստանը և Մետաքսե ուղին աշխարհի 23 լավագույն հետիոտն երթուղիների ցանկում:
 Հայաստանն աշխարհի հետիոտն լավագույն երթուղիների ցուցակում է ըստ CNN Travel-ի
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. CNN Travel-ը ներառել է Հայաստանը և Մետաքսե ուղին աշխարհի 23 լավագույն հետիոտն երթուղիների ցանկում:

«Հայաստանով անցնում է Եվրոպայի լավագույն հետիոտն երթուղին: 11 օր է պետք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահին և Հաղպատ վանքերը տեսնելու համար: Ճանապարհին բացվում են ապշեցնող տեսարաններ, կարելի է գնալ խիտ անտառներով, Գեղամա լեռներով, բարձրանալ Արագած լեռը»,- նշվում է հոդվածում:

Ցուցակում ընդհանուր առմամբ ընդգրկվել են 23 հետիոտն երթուղիներ, որոնք անցնում են, մասնավորապես, Մեծ Բրիտանիայով, Իսպանիայով, Ճապոնիայով, Արգենտինայով, Մարոկկոյով, Չինաստանով, Հոնկոնգով, Իռլանդիայով, Բութանով, Ավստրիայով, Հնդկաստանով, Ուգանդայով, Իսլանդիայով և Իտալիայով: -0-