Շամպայն` շամպունի փոխարեն. հայ վարսավիրը մազերը լվանալու յուրօրինակ միջոց է առաջարկում (ՎԻԴԵՈ)

16.01.2019, 14:02
Շամպայն` շամպունի փոխարեն. հայ վարսավիրը մազերը լվանալու յուրօրինակ միջոց է առաջարկում:
Շամպայն` շամպունի փոխարեն. հայ վարսավիրը մազերը լվանալու յուրօրինակ միջոց է առաջարկում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանաբնակ հայազգի վարսավիր Վիլեն Քնուդավերդյանը Մոսկվայում դարձել է հանրահայտ` առաջարկելով մազերը լվանալու յուրօրինակ միջոց։ 

Նա հաճախորդների ցանկության դեպքում նրանց մազերը կարող է շամպունի փոխարեն լվանալ շամպայնով, գրում է odditycentral.com–ը: 

Վիլենը նշում է, որ սկսել է այդ անսովոր միջոցի կիրառումը գործընկերուհու մազերի վրա որպես կատակ փորձելուց հետո: Գործընկերուհին անցել է այլ գործի և վարսավիրանոցում կազմակերպված հրաժեշտի երեկույթի ժամանակ նրանք որոշել են լվանալ կնոջ մազերը շամպայնով: Վիլենը պատմել է, որ կնոջը դա դուր է եկել, և այդ ժամանակ նա որոշել է առաջարկել այդ ծառայությունն իր հաճախորդներին: Հիմա Մոսկվայում նրա սրահը շատ հայտնի է շամպայնով մազերը լվանալու ծառայության շնորհիվ։ 

«Արդյունքը ֆանտաստիկ է, մարդիկ սկսում են զգալ, որ ապրում են շքեղ կյանքով», - ասել է Վիլենը Caters News-ին տված հարցազրույցում: 

Նա նշել է նաև, որ դա բավականին հեշտ գործընթաց է: Սկզբում նա թրջում է հաճախորդի մազերը գոլ ջրով, հետո լցնում շամպայնն և մերսում գլխամաշկը:–0–