BBC-ի եթերում ցույց են տվել ընձուղտի և էգ առյուծի մենամարտի տեսանյութը

28.11.2016, 21:20
BBC հեռուստացանցը շարունակում է մեծ ուշադրություն գրավել իր վավերագրական «Երկիր մոլորակ 2» հեռուստասերիալի հանդեպ:
BBC-ի եթերում ցույց են տվել ընձուղտի և էգ առյուծի մենամարտի տեսանյութը
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. BBC հեռուստացանցը շարունակում է մեծ ուշադրություն գրավել իր վավերագրական «Երկիր մոլորակ 2» հեռուստասերիալի հանդեպ: Օձերից ծովային իգուանայի փախուստի տեսանյութից հետո արևմտյան ԶԼՄ-ների ուշադրությունը գրավեց էգ առյուծի անհաջող հարձակումը ընձուղտի վրա:

Նոյեմբերի 27-ին BBC –ով ցուցադրված տեսանյութում ընձուղտը փախչում է մի խումբ առյուծներից: Կենդանին բավական ուժ և արագություն ուներ փախչելու համար, սակայն վազում էր ուղիղ դեպի ծուղակը: Այդուհանդերձ, էգ առյուծի հարձակումը, ի զարմանս հանդիսատեսի, հիմնականում վատ ավարտ ունեցավ հենց գիշատիչի համար: -0-