438.87
4.39
404.41
-5
Եղանակը Երևանում
Հայ

Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները հիվանդանոցից տուն գնացին ինքնուրույն քայլելով

16:41
20 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ավտոբուսի պայթյունից տուժած, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի 14 և 15-ամյա սաները, երկար բուժումից և վերականգնողական մի քանի վիրահատություններից հետո, ինքնուրույն քայլերով են տուն գնացել, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժածները, բժիշկների երկարատև և քրտնաջան աշխատանքի շնորհիվ, ապաքինվել են։ Բոլորը ստացել են անհրաժեշտ բուժում։ Պատահարից տարբեր վնասվածքներ ստացած քաղաքացիների, առավելապես` բազմակի, ծանր վնասվածքներ ստացած 14 և 15 տարեկան պատանիների բուժումը գտնվել է ՀՀ առողջապահության նախարարի ամենօրյա ուշադրության ներքո։

Մասնագետների գնահատմամբ` հաշվի առնելով, որ նրանց լուրջ բարդություններ էին սպառնում` անցած 25 օրում աննախադեպ դրական արդյունքներ են արձանագրվել։

Առաջին բժշկական օգնությունն «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ստանալուց հետո, տղաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 25 օրվա ընթացքում բուժական անհարժեշտ բոլոր, լայնածավալ աշխատանքների արդյունքում, ծայրահեղ ծանր, շոկային վիճակից նրանք դուրս են եկել։ Վերականգնողական մի քանի վիրահատությունների շնորհիվ` պատանիների մոտ այսօր որևէ ֆունկցիայի խանգարում չկա, քայլում են:

Ռոլանդ Խոջոյանը և Էդգար Գասպարյանը ուրբաթ դուրս են գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։ Նրանց առողջական վիճակը որոշ ժամանակ կգտնվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հսկողության ներքո։

«Տղաները շտապում էին տուն` խոստովանելով, որ կարոտել են ընտանեկան ջերմությունը, իսկ մայրիկները, հազիվ զսպելով հուզմունքը, խոսքեր չէին գտնում բուժանձնակազմին իրենց երախտիքը հայտնելու համար», - հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

 Առողջապահության նախարարությունից նաև հայտնում են, որ ավտոբուսի պայթունի հետևանքով բոլոր տուժածներն ապաքինված դուրս են գրվել։

Ապրիլի 25–ին ժամը 21։51–ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից ոչ հեռու, N63 ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել։ Ճշտված տվյալներով, ավտոբուսի պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, յոթ տուժածներ հոսպիտալացվել են, այդ թվում` անչափահասներ և հղի կին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում