«Աէրոֆլոտը» կսկսի անուղեբեռ տոմսեր վաճառել

19.03.2019, 13:33
«Աէրոֆլոտ» ընկերությունն ապրիլի 2-ից կսկսի առանց ուղեբեռի տոմսեր վաճառել այն ուղևորներին, ովքեր ճանապարհորդում են միայն ձեռքի ուղեբեռով:
«Աէրոֆլոտը» կսկսի անուղեբեռ տոմսեր վաճառել

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Աէրոֆլոտ» ընկերությունն ապրիլի 2-ից կսկսի առանց ուղեբեռի տոմսեր վաճառել այն ուղևորներին, ովքեր ճանապարհորդում են միայն ձեռքի ուղեբեռով, հայտնում է РБК-ն:

Խոսքը «Ռոսիա» և «Աերոֆլոտ» ավիաընկերությունների չվերթերի մասին է: Թիմի այլ «դուստր» ընկերություն  «Պոբեդան» առանց ուղեբեռ տոմսեր է վաճառում իր հիմնադրման պահից` 2014 թ.-ից: «Ավելի վաղ «Աերոֆլոտ»–ի թիմի սակագնային շարքում անուղեբեռ սակագների բացակայության պատճառով միայն ձեռքի ուղեբեռով ճանապարհորդող ուղևորները ստիպված էին, ըստ էության, վճարել, չմատուցվող ծառայության համար`գոյություն չունեցող ուղեբեռի փոխադրումը», - նշում է ընկերությունը:

Նման սակագինը թույլ կտա իջեցնել էկոնոմ կարգի տոմսերի արժեքը մինչև 30 տոկոս, պնդում է ընկերության ներկայացուցիչը: Նման տոմսեր կգործեն Գերմանիա (Բեռլին, Ֆրանկֆուրտ, Դյուսելդոֆ, Մյունխեն, Համբուրգ, Շտուտգարդ, Հանովեր, Դրեզդեն) և Իտալիա (Հռոմ, Միլան, Վենետիկ, Բոլոնիա, Նեապոլ, Վերանա) ուղղոթյունների համար:

«Առանց ուղեբեռի տոմսերի հիմնական նպատակն է` դարձնել թռիչքի նվազագույն արժեքն ավելի ցածր և ընդլայնել առաջարկվող ապրանքագիծը», - հայտարարել է «Աերոֆլոտ» ընկերության առևտրի և ֆինանսների գծով գլխավոր տնօրեն Անդրեյ Չիխանչինը:

Նշվում է նաև, որ «Ռոսիա» և «Աէրոֆլոտ» ավիաընկերությունների բոլոր ուղղությունների համար կշարունակի գործել նաև ուղեբերով սակագինը: Դեռ հայտնի չէ` կբարձրանա արդյոք նման տոնսերի արժեքը: -0-