Երևանի ԳՄՌԿ–ում հանդիսավոր կերպով այբբենարաններ են հանձնել ՀՀ-ում ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցներին (ՖՈՏՈ)

08.10.2019, 13:03
Հոկտեմբերի 7-ին Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցներին ընծայվել են «Ռադուգա» այբբենարաններ:
Երևանի ԳՄՌԿ–ում հանդիսավոր կերպով այբբենարաններ են հանձնել  ՀՀ-ում ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցներին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 7-ին Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցներին ընծայվել են «Ռադուգա» այբբենարաններ: Միջոցառումը նվիրված էր ուսուցիչների համաշխարհային օրվան:

Ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ GeoProMining ընկերությունը ֆինանսավորել է «Ռադուգա» այբբենարանների հրատարակումը (տպաքանակը կազմել է 2000 օրինակ), որոնք նախատեսված էին ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների համար: Գրքերը որպես նվեր ստացել են Հայաստանի 44 դպրոցներ: Սա ընկերության հերթական նախագիծն է, որն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության կրթական ծրագրերի շրջանակում:

Միջոցառումը բացել է Երևանում ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին. «Առաջին հերթին շնորհավորում եմ բոլոր ներկաներին հրաշալի տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, որը նշում ենք մեր ուսուցիչների նկատմամբ ունեցած ջերմությամբ և երախտագիտությամբ: Եվ ինչը շատ կարևոր է, այս տոնական օրը մենք այբբենարաններ ենք նվիրում ռուսաց լեզվի խոռացված ուսուցմամբ հայկական դպրոցներին»:

Հայաստատանում Ռուսաստանի Դաշնության խորհրդական-դեսպանորդ Ալեքսեյ Սինեգուբովը նշեց, որ Ուսուցչի օրը հատուկ տոն է բոլորի համար և շնորհակալություն հայտնեց ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչներին, ովքեր մեծ աշխատանք են կատարում ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի մասսայականացման առումով:

 - рис.1

Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն նշեց իր ելույթում, որ այբբենարանի հրատարակչությունը կայացել է ռուս ձեռներեցների դործունեության շրջանակում:

GeoProMining ընկերության արտաքին հարաբերությունների և սոցիալական քաղաքականության տնօրեն Ռուզաննա Գրիգորյանը պատմեց այն կրթական նախագծերի մասին, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան և Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ միասին, և նշեց, որ կրթությունը կազմակերպության սոցիալական քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկն է:

Ռուսաց լեզվի և գրականության Հայկական ասոցիացիայի տնօրեն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակրթական դպրոցների և նախադպրոցական կրթության վարչության գլխավոր մասնագետ, ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների համար նախատեսված գրքերի հեղինակ Լիլիա Բալասանյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը, Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնին և GeoProMining ընկերությանը` «Ռադուգա» այբբենարանի հրատարակության նախագծի իրականացման և աջակցության համար:

 - рис.2

Նշենք, որ GeoProMining ընկերությունը ֆինանսավորել է նաև լեզուների և դպրոցական առարկաների ինտերակտիվ ուսուցման երեք նորարարական դասարանների ստեղծման նախագիծը: Վարդենիսի, Արարատի և Արմավիրի երեք դպրոցներում ընկերությունը բացել է ինտերակտիվ դասարաններ և զինել է համակարգչային տեխնիկայով: Ներկայում GeoProMining ընկերությունը մշակում է նոր ծրագրի հայեցակարգ՝ սոցիալական նշանակալից վայրերում բազմաֆունկցիոնալ կենտրոնների ստեղծման համար, որտեղ դպրոցականները և ուսանողներն անվճար կուսումնասիրեն տեղեկատվական տեխնոլոգիաներ և օտար լեզուներ:

GeoProMining-ը շարունակում է նաև «Կրթաթոշակի ծրագրի» նախագծի իրականացումը, որը հնարավորություն կտա պատրաստել Հայաստանի մարզերում ապրող շրջանավարտներին` Ռուսաստանի և Հայաստանի բուհեր ընդունվելու համար: Երկարաժամկետ և շարունակական ծրագիրը կենտրոնացած է կրթության և կադրերի վերապատրաստման, որոնք մասնագիտացած է հանքարդյունաբերության և մետաղագործության ոլորտում:-0-