423.54
7.75
407.21
+23
Եղանակը Երևանում
Հայ

Սևանա լիճը 2016 թ.–ին ԱՊՀ ամենատարածված հանգստավայրերի լավագույն հնգյակում է

13:22
31 Օգոստոսի 2016

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Սևանա լիճը ներառվել է ԱՊՀ ամենատարածված հանգստավայրերի լավագույն հնգյակում։ Այս մասին վկայում են RoomGuru.ru հյուրանոցների որոնողական ծառայության վարկանիշի տվյալները։

Վարկանիշում ամփոփվել են ԱՊՀ երկրնում ռուսաստանցիների ամառային հանգստի արդյունքները։ Այն կազմվել է 2016 թ.–ի հունիսի 1–ից մինչև օգոստոսի 31–ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների և բնակարանների որոնման ու ամրագրման տվյալների հիման վրա։

ԱՊՀ երկրներում ամենատարածված տուրիստական ուղղությունների հնգյակում են Իսիկ Կուլը (Ղրղըզստան), Բորովոյեն (Ղազախստան), Նարոչը (Բելառուս), Լյանկյարան (Կասպից ծով, Ադբրեջան) և Սևանը (Հայաստան)։

RoomGuru.ru–ի տվյալներով` ԱՊՀ երկրնում ռուսաստանցիների ամառային ճամփորդությունների թիվը, նախորդ ամռան համեմատ, ավելացել է 10 տոկոսով, իսկ բնակության համար զբոսաշրջիկները ծախսել են օրական միջինը 3,6 հազար ռուբլի (55 դոլար)։

Ամռանը Սևանա լիճ են այցելել միջինը 1,5 օրով, իսկ Իսիկ Կուլ` 10 օրով։

Մինսկը գլխավորել է ամառային ճամփորդությունների համար ԱՊՀ ամենահայտնի քաղաքների ցանկը։

Այս ամառ ռուսաստանցիների շրջանում ճամփորդության համար ԱՊՀ ամենահայտնի քաղաքների առաջին տասնյակում են Մինսկը, Ալմաթին, Բաքուն, Աստանան, Երևանը, Կիևը, Բիշքեկը, Վիտեբսկը, Քիշնևն ու Տաշքենդը։ Զբոսաշրջիկների համար ամենաէժան քաղաք է ճանաչվել Բիշքեկը, իսկ ամենաթանկը` Աստանան։

Ռուսաստանում ամռանը տուրիստական ամետարածված ուղղություններն են Սոչին ու Անապան, ինչպես նաև Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը։

Սևանա լիճը Կովկասի ամենախոշոր բարձր լեռնային լճերից մեկն է։ Գտնվում է 1900 մ բարձրության վրա, ունի 1240 քառակուսի կմ մակերես, խորությունը հասնում է մինչև 83 մետրի։ Սևանա լիճ է հոսում 28 գետ, նրանից է սկիզբ առնում Հրազդան գետը (Արաքսի վտակը)։ Սևանա լիճը խմելու ջրի միակ խոշոր երաշխավորված աղբյուրն է Հայաստանում և խոշորագույնը ողջ Կովկասում։–0–

RoomGuru.ru–ն (HotelsCombined) ճանաչվել է հյուրանոցների լավագույն որոնողական ծառայությունը վերջին երեք տարվա ընթացքում ` ըստ World Travel Awards–ի։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:06
30 Հունիսի 2022
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը
14:52
29 Հունիսի 2022
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը՛
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
16:17
27 Հունիսի 2022
Բանանով 3 դիետիկ ըմպելիք, և կազմվածքն անճանաչելի կդառնա
Բանանով 3 դիետիկ ըմպելիք, և կազմվածքն անճանաչելի կդառնա
17:37
22 Հունիսի 2022
Ծիրանի յուղի օգտակար հատկությունները
Ծիրանը, բացի անուշահամ միրգ լինելուց, օժտված է նաև մի շարք օգտակար և առողջարար հատկություններով
11:26
20 Հունիսի 2022
Վաղը ամառային արևադարձի օրն է
Վաղը՝ հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրն է, երբ դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը
13:15
17 Հունիսի 2022
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում (ՖՈՏՈ)
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում. ՖՈՏՈ
15:22
16 Հունիսի 2022
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
15:07
15 Հունիսի 2022
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
13:14
15 Հունիսի 2022
Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
19:37
14 Հունիսի 2022
Խաբուսիկ համբույր. համացանցում «համբուրվող» ձկների գեղեցիկ տեսանյութ է հրապարակվել (ՎԻԴԵՈ)
Խաբուսիկ համբույր. համացանցում «համբուրվող» ձկների գեղեցիկ տեսանյութ է հրապարակվել. ՎԻԴԵՈ
15:50
14 Հունիսի 2022
30 000 Ցելսիուս. համացանցում հրաբխային կայծակի ցնցող կադրեր են հրապարակվել (ՎԻԴԵՈ)
30 000 Ցելսիուս. համացանցում հրաբխային կայծակի ցնցող կադրեր են հրապարակվել. ՎԻԴԵՈ
12:25
13 Հունիսի 2022
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ