529.69
7.45
476.43
+17
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ Կիրովի մարզում 26–ամյա աղջիկը մահացել է` հեռախոսն իր հետ լոգարան վերցնելով

16:58
18 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աղջկա կյանքը ընդհատվել է անմիտ սխալի` անվտանգության կանոնների անտեսման պատճառով, ինչը, դժբախտաբար, այնքան էլ հազվադեպ երևույթ չէ:

Շաբաթ` սեպտեմբերի 14-ին, ՌԴ Կիրովի շրջանի 26-ամյա բնակչուհի Եվգենիա Շ.-ն որոշել էր լոգանք ընդունել` իր հետ լոգարան վերցնելով հեռախոսը: Աղջիկը դրել է հեռախոսը լիցքավորման և պառկել ջրով լցված վաննայի մեջ: Եվ այդ որոշումը ճակատագրային է դարձել նրա համար:

Ինչ-որ պահի Եվգենիայի հեռախոսը ձեռքից ընկել է ջրի մեջ: Ավելի ուշ աղջկան հայտնաբերել են նրա ծնողները, ովքեր եկել էին նրան այցելելու, գրում է МК-ն: Աղջիկը մահացել է հոսանքահարումից, նշվում է, որ ինքը մահացել է գրեթե ակնթարթորեն: Կիրովի շրջանի ՌԴ քննչական կոմիտեն ստուգում է սկսել աղջկա մահվան փաստի առնչությամբ, նշում է "Про город Киров"-ը:

Ըստ Facebook-յան էջում տարածված տեղեկատվության, Եվգենիան ավարտել է Վյատսկու պետական համալսարանի սոցիալ-տնտեսական ֆակուլտետը: Աղջիկը սիրում էր երեխաներին և կենդանիներին և պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում նրանց հետ: Նկարների մեջ կա նաև մի քանի սելֆի, որոնք կարող էին արված լինել այն հեռախոսով, որը և դարձավ աղջկա մահվան պատճառը: Հոկտեմբերին նա կդառնար 27 տարեկան:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:38
17 Հոկտեմբերի 2019
ՀՀ-ում 28-ամյա կինը «Օդնոկլասնիկի» միջոցով տղամարդուց հափշտակել է գրեթե 15 հազար դոլար
28-ամյա կինը կեղծ անձնական տվյալներով ծանոթություններ է հաստատել «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում:
16:57
17 Հոկտեմբերի 2019
Ուշադրություն. «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության օրերին փակ կլինեն Երևանի մի շարք փողոցներ
«Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության օրերին Երևանի մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը:
14:44
17 Հոկտեմբերի 2019
Ծեծկռտուք ՀՀ կառավարության շենքի մոտ. 1 մարդ բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)
ՀՀ կառավարության շենքի մոտ այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանների միջև:
14:12
17 Հոկտեմբերի 2019
Ծնվել է Տիմատիի որդին (ՖՈՏՈ)
Ռուս հայտնի ռեփեր, «Black Star» լեյբլի ղեկավար Տիմատին կիսվել է ուրախալի նորությամբ:

10:48
17 Հոկտեմբերի 2019
Ռավշանա Կուրկովան սկսել է հանդիպել հայի հետ (ՖՈՏՈ)
Համացանցում ակտիվ քննարկում են 39–ամյա Ռավշանա Կուրկովայի նոր ընտրյալին։
13:07
16 Հոկտեմբերի 2019
Քորթնի Քարդաշյանը դարձել է նենգ դայակի զոհը
Քորթնի Քարդաշյանը դարձել է նենգ դայակի զոհը:
14:25
15 Հոկտեմբերի 2019
«Գյումրիի էֆեկտը» Հայաստանի բոլոր քաղաքներում. Վանաձորը շքեղ նվեր է ստացել (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է բոլորին միասին տոնել Վանաձորի օրը:
12:52
15 Հոկտեմբերի 2019
Բա որ այս ձմեռն էլ տաք լինի՞. Գագիկ Սուրենյանը հռետորական հարց է տալիս
Օդի ջերմաստիճանը 15-16-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
21:00
14 Հոկտեմբերի 2019
Քանյե Ուեսթը քրիստոնյա է դարձել
Քանյե Ուեսթը հայտնել է, որ քրիստոնեություն է ընդունել
17:15
14 Հոկտեմբերի 2019
«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ միակողմանի կերպով լուծարել է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագրերը:
12:51
14 Հոկտեմբերի 2019
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում:
11:38
14 Հոկտեմբերի 2019
4 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել աքաղաղին գյուղացու աչքի առաջ (ՎԻԴԵՈ)
4 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել աքաղաղին գյուղացու աչքի առաջ: