ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պարզվում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին բացի ֆուտբոլային տաղանդից այլ տաղանդ էլ ունի։
Նա շատ լավ դաշնամուր է նվագում։
Ֆուտբոլիստ Facebook–յան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում դաշնամուրով նվագում է Չեմպիոնների լիգայի օրհներգը։
«Չեմպիոնների լիգան վերադառնում է», – գրել է ֆուտբոլիստը` հրապարակելով տեսանյութը։
Նշենք, որ այսօր` սեպտեմբերի 12–ին, մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի խմբային փուլը: Առաջին տուրում «Բարսելոնան» այսօր ուժերը կչափի Թուրինի «Յուվենտուսի» հետ:–0–