410.04
4.03
388.59
+17
Եղանակը Երևանում
Հայ

ՄԱԿ–ի հատուկ զեկուցողը մտահոգություն է հայտնել Երևանում համասեռամոլների ֆորումի ձախողման պատճառով

20:17
16 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՄԱԿ–ի մարդու իրավունքների հարցերով փորձագետ, հատուկ զեկուցող Կլեմենթ Նյալեթսոսի Վուլը (Clément Nyaletsossi Voule) հայտարարել է, որ մտահոգ է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ–քրիստոնյաների 11–րդ ֆորումը ձախողման կապակցությամբ, որը պետք է անցկացվեր Երևանում։ 

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ–քրիստոնյաների 11–րդ ֆորումը պետք է անցկացվեր Երևանում այս տարվա նոյեմբերի 15–18–ը։ Այս տեղեկատվությունը մեծ հասարակական արձագանք ստացավ։ Այս հարցի շուրջ իրենց դիրքորոշումն էին հայտնում ոչ միայն հասարակական և քաղաքական տարբեր շերտերի ներկայացուցիչներ, այլև Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը։ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նոյեմբերի 6–ին հայտարարեց, որ համասեռամոլների ֆորումը Երևանում չի անցկացվի անվտանգության նկատառումների պատճառով։

Загружается новость ... "Лево"

«ՀՀ կառավարությունը պետք է երաշխավորի միջոցառումների անցկացման անվտանգությունը մի մթնոլորտում, որը բացառում է ցանկացած խտրականություն։ Ես տեղեկացա ֆորումի չեղարկման մասին կրոնական, ԼԳԲՏ և այլ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ», – հայտարարեց Վուլն ուրբաթ ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, նա մտահոգ է այն փաստի կապակցությամբ, որ ֆորումի չեղարկումը բացատրվում է նրա մասնակիցների անվտանգության մտահոգություններով։

Վուլը տեղեկացրեց, որ ֆորումի չեղարկման հարցը բարձրացրել է ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Կոչ եմ անում կառավարությանը ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերն` ապագայում նմանատիպ իրավիճակների կրկնությունից խուսափելու համար։ Եթե կազմակերպությունը չի կարողանում միջոցառումն անցկացնել բարենպաստ պայմաններում, ապա պետությունը պարտավոր է ապահովել նրա մասնակիցների անվտանգությունը, հատկապես եթե այն անցկացվում է ռիսկային խմբի ներկայացուցիչների կողմից», – նշեց Վուլը` հավելելով, որ նման միջոցառումները պետք է ակտիվորեն անցկացվեն, իսկ պետությունը պետք է պայքարի թշնամանքի և խտրականության դեմ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով