ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նիհարել է գրիպից հետո և մերկացել։
Ինչպես հաղորդում է
Daily Mail բրիտանական հրատարակությունը, նիհարելով վեց ֆունտով` նա հագել է կիսաթափանցիկ թոփ և նեղ լեգինսներ Լոս Անջելեսում ճաշելու համար։ «Գրիպը կարող է հիանալի դիետա լինել», – կարծում է Քարդաշյանը։
Նա ցուցադրել է խորը դեկոլտեն և հարթ որովայնը։ Իր կերպարին շքեղություն հաղորդելու համար Քիմը հագել է նաև կրեմագույն վերարկու և իր ռիսկային կերպարն ընդգծել խոշոր ոսկե զարդով։
Հրատարակությունը հիշեցնում է, որ վերջերս աստղը նախընտրում է մինիմալիստական դիմահարդարում։–0–