Հայաստանը Forbes ամսագրի 2019 թ․-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում է

02.01.2019, 20:45
Նշվում է, որ Կովկասի լեռներում գտնվող Հայաստանը «թաքնված մարգարիտ» է, որը մինչև այժմ չի դարձել զանգվածային զբոսաշրջության վայր։
Հայաստանը Forbes ամսագրի 2019 թ․-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում է

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի․ /Նովոստի-Արմենիա/․ Հեղինակավոր Forbes ամսագիրը ներառել է Հայաստանը 2019 թ․-ի լավագույն բյուջետային զբոսաշրջային ուղղությունների ցանկում։

Նշվում է, որ Կովկասի լեռներում գտնվող Հայաստանը «թաքնված մարգարիտ» է, որը մինչև այժմ չի դարձել զանգվածային զբոսաշրջության վայր։ Նշվում է նաև, որ երկիրն ունի հարուստ պատմություն, գինեգործարաններ, հիանալի բնապատկերներ, հնագույն վանքեր և հիասքանչ լեռներ։

Հայաստանի մայրաքաղաք Երևանն աշխույժ քաղաք է` լայն պողոտաներով, նրբաճաշակ սրճարաններով, թանգարաններով և շուկաներով, որտեղ վաճառվում են ձեռագործ աշխատանքներ։-0-