ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը պատմել է, թե ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին:
«Ժողովուրդ ջան, վաղը կարճատև անձրևներով մի հատ օդը մաքրում ենք և սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը մեզ կրկին սպասում են արևառատ ու շատ տաք օրեր։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի սկզբին կլինի շատ բարձր, Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +30․․․+31 աստիճանի», - գրել է նա Facebook-ի իր էջում:-0-