ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը հրապարակայնորեն «ընդունել է իր մեղքը»
13.01.2017,
18:20
Մեա կուլպա կամ մեղքն իմն է, այսպես է ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը մեկնաբանել նախօրեին հրապարակված «Հայկական ժամանակ» թերթի հոդվածը։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Մեա կուլպա կամ մեղքն իմն է, այսպես է ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը մեկնաբանել նախօրեին հրապարակված «Հայկական ժամանակ» թերթի հոդվածը։
Նախօրեին պարբերականը լուսանկար էր հրապարակել, որում դեսպանի մեքենան կայանված էր Երևանի Ամիրյան փողոցում տեղակայված «Louis Charden» սրճարանի դիմաց` հետիոտնի համար նախատեսված անցուղու վրա, ուղեկցելով այն մեկնաբանությամբ, որ Միլսի վարորդը խախտել է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները, և քաղաքացիները ստիպված պետք է փողոցն անցնեին` շրջանցելով դեսպանի մեքենան:
«Մեա կուլպա կամ մեղքն իմն է: Շնորհակալ եմ «Հայկական ժամանակին» երեկ քաղաքի կենտրոնում հետիոտնային անցման վրա իմ մեքենայի կարճատև կայանման հանգամանքը մատնացույց անելու համար: Ցավում եմ, որ դա անհարմարություն է պատճառել հետիոտներին և նրանք ստիպված են եղել փողոցը հատելու համար շրջանցել իմ մեքենան», - նշել է դեսպանը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան Facebook–յան էջում։–0–