Դեն Բիլզերյանը ցուցադրել է հայկական անձնագիրը (ՖՈՏՈ)
28.08.2018,
11:16
«Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը պարծեցել է հայկական անձնագրով և հրապարակել դրա լուսանկարը։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը պարծեցել է հայկական անձնագրով և հրապարակել դրա լուսանկարն իր Instagram Stories–ում։
Նշենք, որ նա ժամանել է Հայաստան նախօրեին և ստացել Հայաստանի քաղաքացիություն։ Բիլզերյանը նաև հաշվառման է կանգնել հանրապետության Զինված ուժերում։–0–