Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանում փողոցային պայքարի նոր փուլի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ նախկին նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունից հետո մամուլի հետ զրույցում հայտարարեց երկրում փողոցային պայքարի նոր փուլի մասին։
Նա համոզված է, որ հանրապետության ժողովրդի 90 տոկոսը գործող իշխանություններին դավաճան է համարում։ Հարցին, թե դա կարտացոլվի՞ 2026 թվականի ընտրություններում, նա ասաց. «Դա կարտահայտվի մինչև 2026 թվականը»։ Հարցին, թե սպասվու՞մ է փողոցային պայքար, նախկին նախագահը պատասխանեց. «Այո»։
Սարգսյանը հայտարարեց նաև, որ ՀՀԿ-ն ունի կոնկրետ ծրագիր, սակայն հավելեց, որ հիմա իմաստ չի համարում այն հրապարակել։
Այն համատեքստում, թե արդյոք ինքը տեսնում է փողոցային պայքարում հաղթելու շանս՝ հաշվի առնելով, որ նախորդ նմանատիպ բոլոր շարժումները տապալվել են, նա ասաց, որ գուցե այն ժամանակ խնդիրն այնքան հրատապ չէր, որքան հիմա։
Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք նորից ղեկավարել երկիրը, նախկին նախագահն ասաց. «Ոչ»։