Նարիշկինը հերքել է նախագահի վարչակազմի և կառավարության աշխատակազմի դիմակայության վերաբերյալ լուրերը

22.11.2011, 13:54
Նարիշկինը հերքել է նախագահի վարչակազմի և կառավարության աշխատակազմի դիմակայության վերաբերյալ լուրերը
Նարիշկինը հերքել է նախագահի վարչակազմի և կառավարության աշխատակազմի դիմակայության վերաբերյալ լուրերը

Նախագահական վարչակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը հերքել է նախագահի վարչակազմի և կառավարության աշխատակազմի դիմակայության վերաբերյալ լուրերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: 

«Սրանք երկու կառույցներ են, որոնք ապահովում են պետական իշխանության երկու բարձրագույն ինստիտուտների աշխատանքը: Նախագահն ու կառավարությունը համաձայնեցված են աշխատում, միասնական ծրագրի հիման վրա՝ հենվելով քաղաքական ընդհանուր պլատֆորմի վրա»,- ասել է Նարիշկինը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում:

Դմիտրի Մեդվեդևի՝ 2008 թվականի մարտին երկրի նախագահ ընտրվելուց հետո ԶԼՄ-ներում և ինտերնետ տարածությունում սկսեցին լուրեր հայտնվել նրա և վարչապետ Վլադիմիր Պուտինի միջև տարաձայնությունների, ինչպես նաև նախագահի վարչակազմի և կառավարության աշխատակազի թիմերի միջև դիմակայության առկայության մասին: Այդ լուրերը բազմիցս հերքել են երկու կողմերը: Մասնավորապես, հունիսին Մեդվեդևը սխալ է համարել իր և վարչապետի միջև տարաձայնությունների մասին կարծիքը, միաժամանակ նշելով, որ հնարավոր է տարբեր գնահատականների առկայությունն այս կամ այն նպատակներին հասնելու մեթոդներում:
Երկու թիմերի հակասությունների վերաբերյալ լուրերը հայտնվել են պահպանվող ինտրիգների ֆոնի ներքո՝ ով կդառնա 2012 թվականի ընտրությունների թեկնածու իշխանական կուսակցությունից: Այս ինտրիգը լուծվեց «Եդինայա Ռոսիա»-ի՝ սեպտեմբերի 24-ի համագումարում, երբ պարզ դարձավ, որ Մեդվեդևը կգլխավորի դեկտեմբերի 4-ի Պետդումայի ընտրությունների կուսակցական ընտրացուցակը, իսկ Պուտինն ընդունել է նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման պետության ղեկավարի առաջարկը: -0-