420.79
4.21
388.47
+12
Եղանակը Երևանում
Հայ

ՆԱՏՕ. ղարաբաղյան հակամարտության կողմերին զենք մատակարարող ցանկացած երկիր նպաստում է հակամարտության շարունակությանը

18:03
03 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կողմերին զենք մատակարարող ցանկացած երկիր նպաստում է հակամարտության շարունակությանը, երեքշաբթի հայտարարեց Հարավային Կովկասում Հյուսիսատլանտյան դաշինքի կապի սպա Ուիլյամ Լահյուն ՀՀ–ում ՆԱՏՕ–ի շաբաթվան նվիրված մամուլի ասուլիսի շրջանակում։

Լահյուի խոսքով` ղարաբաղյան հակամարտության շրջանակում օգտագործվող սպառազինության հիմնական մատակարարը Ռուսաստանն է։ Խոսելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին` փորձագետը նշեց, որ ՆԱՏՕ–ն չի կարող ինքնավար պետություններին արտաքին քաաքականություն թելադրել, չնայած, որ նրանք Դաշինքի անդամներ են։

«Ինչպես հայտնի է, ՆԱՏՕ–ն աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը։ Դաշինքը չի մասնակցում կարգավորման գործընթացին, սակայն քաղաքական տեսակետից աջակցում է հակամարտությունում ներգրավված կազմակերպություններին։ Այս խնդիրը ոչ միայն անդրադառնում է տարածաշրջանի անվտանգության վրա, այլ նաև արգելակում է տարածաշրջանի տնտեսական զարգացումը», – նշեց Լահյուն։

Խոսելով հակամարտության գոտի խաղաղարար ուժեր մտցնելու հնարավորության մասին` Լահյուն նշեց, որ դա հետաքրքիր հարց է, սակայն այն չի ներառվում ՆԱՏՕ–ի նպատակների ցանկում։

«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում մասնակցող միջնորդները որոշեն, որ նման անհրաժեշտություն կա, և դա թույլ կտա խուսափել զոհերից, ապա հարցն, իհարկե, կարելի է քննարկել», –ասաց Լահյուն։

Նա նաև նշեց, որ Երևանի և ՆԱՏՕ–ի հարաբերությունները բացառիկ են այն իմաստով, Հայաստանը ՀԱՊԿ–ի միակ անդամն է, որը մասնակցում է ՆԱՏՕ–ի խաղաղարար գործողություններին։

«Այս ամենը վկայում է այն մասին, որ ՆԱՏՕ–ն հարգում է իր անկախ գործընկերների դիրքորոշումները։ Երևանի հետ աշխատանքի նպատակն է աջակցել ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև գլոբալ կայունությանը», – նշեց նա։

Նրա խոսքով` Հայաստանն ամբողջությամբ օգտագործում է համագործակցության այն մեխանիզմները, որոնք տրամադրում են Դաշինքի հետ գործընկերական հարաբերությունները, և Հայաստանի խաղաղարար ուժերը այդ ամենի ուղիղ ապացույցն են։

Հայաստանը 2004 թ.–ից մասնակցում է միջազգային խաղաղարար առաքելություններին։ Այս պահին հայկական համակազմերը տեղակայված են Կոսովոյում, Աֆղանստնում, ինչպես նաև հայ խաղաղապահները ՄԱԿ–ի հովանու ներքո առաքելություն են իրականացնում նաև Լիբանանում։

Հայաստանի և ՆԱՏՕ–ի միջև համագործակցությունն այս պահին կառուցվում է Հայաստան–ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրի համաձայն (Individual Partnership Action Plan - IPAP), որը ստորագրվել է 2005 թ.–ի դեկտեմբերին։ IPAP–ում Հայաստանի մասնակցությունը նախատեսում է տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ ՆԱՏՕ–ի հետ պարբերական խորհրդատվությունների անցկացում, անվտանգության ռազմավարության, Հայաստանի ռազմական դոկտրինի մշակում, պաշտպանական և բյուջետային պլանավորման գործընթացի արդիականացում և այլ հարցեր։

2007 թ.–ի մարտից Երևանում գործում է ՆԱՏՕ–ի տեղեկատվական կենտրոնը։


Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:35
05 Ապրիլի 2024
Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսված է հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
Այսօր Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
10:57
04 Ապրիլի 2024
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
Բլինքենն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
11:40
03 Ապրիլի 2024
Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չեն արել․ ՎԻԴԵՈ
12:33
02 Ապրիլի 2024
Վաշինգտոնը զգուշացրել է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
Վաշինգտոնը զգուշացնում է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
15:24
01 Ապրիլի 2024
Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են «Мир» քարտերի հետ կապված իրավիճակի ուղղությամբ․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են ԱՄՆ-ի ճնշման արդյունքում պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ
11:02
01 Ապրիլի 2024
Հայաստանում հավատում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերումը հնարավոր է․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հավատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերմանը
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը