Հայաստանի և Ադրբեջանի անվտանգության ծառայության տնօրենները հանդիպում են ունեցել․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ

30.12.2020, 15:44
Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր
Հայաստանի և Ադրբեջանի անվտանգության ծառայության տնօրենները հանդիպում են ունեցել․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք անհրաժեշտ հարցեր, այդ թվում՝ նաև գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող:

«Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ տարբեր ուղղություններով աշխատանքների իրականացման վերաբերյալ»,- ասվում է հաղորդգրության մեջ:-0-