420.79
4.21
388.47
+19
Եղանակը Երևանում
Հայ

Բաքուն անպայման կվերսկսի ռազմական գործողությունները, այլապես իշխող «ալիև-փաշաեվա» կլանին «տոլեռանտ» ադրբեջանցիները ուղղակի կհոշոտեն. պատգամավոր

13:21
10 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանն անպայման կվերսկսի ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում, կարծում է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցոթյան առաջնորդ, քաղաքագետ Արման Աբովյանը:

Загружается новость ... "Лево"
 

Հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը:

«Պետք է հստակ գիտակցել և հասկանալ, որ կրակի դադարը հանդիսանում է ընդհամենը ...կրակի դադար, այսինքն ենթադրվում է ,որ շատ կարճ ժամանակահատվածում մենք և թուրքերը մեկս մյուսի ուղղությամբ չենք կրակելու։ Միանգամից ասեմ, որ այս կրակի դադարի ժամանակ թուրքը միևնույն է կրակելու է, քանզի դրանց համար պայմանավորվածություն, զինադադար, հունիզմ, խոսքին տեր լինել, նման բաներ չի ազդում»,- հայտնել է Աբովյանն իր Facebook-յան էջում:

Նրա խոսքով, լավագույն դեպքում կքչանա մի երկու օր ծանր զենքի կիրառումը, բայց ես դրան էլ չեմ հավատում:

Նա կարծում է, որ հակառակորդը հաստատ կփորձի այս ժամանակահատվածում մի կողմից մեզ ակտիվ սադրել, որ հետո մեղադրի թե մենք ենք խախտում զինադադարը, ի արդարացում իր կողմից ակնկալվող քայլերի, մյուս կողմից թուրքը կփորձի տեղախմբավորել իր ուժերը, ռեզերվները կքաշի դեպի ռազմաճակատ ,մի խոսքով նաև մի փոքր կհանգստանա։

«Ու մի մոռացեք, թուրքերը (ադրբեջանցիները) հաստատ վերսկսելու են ռազմական գործողությունները, քանզի չեն հասել իրենց նպատակին (իսկ դա իրականում անհնարին է) , իսկ եթե իրենք չհասնեն ադրբեջանական հասարակության համար շոշափելի արդյունքի, ապա իշխող "ալիև-փաշաեվա" կլանին "տոլեռանտ" ադրբեջանցիները ուղղակի կհոշոտեն,ինչը անխուսափելի։ Ալիևյան կլանը պատերազմով ձգելու է իր գոյությունը որքան կկարողանա: Այնպես որ շատ սպասումներ պետք չի ունենալ»,- նշել է նա:-0-


Պետք է հստակ գիտակցել և հասկանալ, որ կրակի դադարը հանդիսանում է ընդհամենը ...կրակի դադար, այսինքն ենթադրվում է ,որ շատ...

Опубликовано Arman Abovyan Пятница, 9 октября 2020 г.

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:35
05 Ապրիլի 2024
Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսված է հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
Այսօր Բրյուսելում նախատեսված է Փաշինյանի հանդիպում Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ
10:57
04 Ապրիլի 2024
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
Բլինքենն Ալիևին ասել է, որ չկա սահմանին լարվածության սրման ոչ մի արդարացում և կոչ է արել ազատել անարդարացիորեն պահվող անձանց
11:40
03 Ապրիլի 2024
Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չեն արել․ ՎԻԴԵՈ
12:33
02 Ապրիլի 2024
Վաշինգտոնը զգուշացրել է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
Վաշինգտոնը զգուշացնում է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
15:24
01 Ապրիլի 2024
Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են «Мир» քարտերի հետ կապված իրավիճակի ուղղությամբ․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են ԱՄՆ-ի ճնշման արդյունքում պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ
11:02
01 Ապրիլի 2024
Հայաստանում հավատում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերումը հնարավոր է․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հավատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերմանը
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը