Հայաստանի բնակիչներին առաջիկա օրերին ցուրտ եղանակ և ձյուն է սպասվում. կանխատեսում

20.01.2012, 11:39
Հայաստանի բնակիչներին առաջիկա օրերին ցուրտ եղանակ և ձյուն է սպասվում. կանխատեսում
Հայաստանի բնակիչներին առաջիկա օրերին ցուրտ եղանակ և ձյուն է սպասվում. կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ օդերևութաբանները Հայաստանի տարածքում առաջիկա օրերին ցուրտ եղանակ և ձյուն են կանխատեսում, հաղորդվում է ՀՀ ԱԻՆ-ի կայքում:

Ըստ տեղեկատվության՝ հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը երկրի շրջանների զգալի մասում, այդ թվում նաև մայրաքաղաքում ձյան առատ տեղումներ են գրանցվում: Առաջիկա գիշերը առատ տեղումներ են սպասվում նաև Սյունիքի մարզում: Կիրակիից մինչև երեքշաբթի կդիտվի առանց տեղումների եղանակ:

Տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ հունվարի 20-ից օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով, իսկ հունվարի 21-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի ևս 2-4 աստիճանով: Հունվարի 22-ից սպասվում է որոշակի տաքացում՝ 2-4 աստիճանով:

ԱԻՆ-ի տվյալների համաձայն՝ հունվարի 20-ի ժամը 08.30-ի դրությամբ հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են, բացի Սելիմի լեռնանցքից և Բերդ-Ճամբարակ հատվածից, որոնք փակ են ձյան առատ տեղումների պատճառով:-0-