Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և ՀՖՖ նախագահը կայցելեն Ղարաբաղ
18:52
08 Դեկտեմբերի 2011
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարեգործական առաքելությամբ դեկտեմբերի 13-ին կայցելեն ԼՂՀ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Բացի այդ, դեկտեմբերի 16-ին նրանք կմեկնեն Գավառ: Այցի ընթացքում Մխիթարյանի և ՀՖՖ-ի անունից գույք կնվիրաբերվի Գավառի մանկատանը:-0-
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ կուսակցությունների որոշ ակտիվիստների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում
Երևանում, չնայած հորդառատ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը, միանգամից մի քանի ավտոշարասյուն երթեր է կազմակերպել, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմությունը