Հայ սեյսմոլոգներն ավելի քան 1700 հետցնցում են գրանցել Թուրքիայի տարածքում
30.11.2011,
17:40
Հայ սեյսմոլոգներն ավելի քան 1700 հետցնցում են գրանցել Թուրքիայի տարածքում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժից հետո մինչև այսօր ժամը 12.00-ի դրությամբ արձանագրվել է 3-5 մագնիտուդով 1711 հետցնցում:
Վան քաղաքում 7,2 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել հոկտեմբերի 23-ին: Երկրաշարժի զոհ է դարձել 600 մարդ:
Նոյեմբերին Վանի տարածաշրջանում տեղի ունեցած մեկ այլ երկրաշարժ մոտ 40 մարդու կյանք է խլել: -0-