Երևանի Հանրապետության Հրապարակի հանրահայտ «երգող շատրվանները» կրկին գործեցին Անկախության օրը:
Շատրվանները ժամանակավորապես անջատվել են սեպտեմբերի 4-ից` արդիականացման, նոր լուծումներով գեղարվեստական նոր ձևավորման աշխատանքների անցկացման նպատակով:
Րոպեներ առաջ ավարտվեց Երևանի Հանրապետության հրապարակում անցկացված Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված աննախադեպ զորահանդեսը: Զորահանդեսին հետևում էր երկրի զինվորական և քաղաքական բարձրագույն ղեկավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ներկաների թվում էին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը:
Հանրապետության Հրապարակի «երգող շատրվանները» երկարամսյա վերականգնումից հետո գործարկվել էին 2007 թվականին` նույնպես ՀՀ անկախության օրը` սեպտեմբերի 21-ին:
Այսուհետ հայկական մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը կարող են ամեն երեկո վայելել լուսային և երաժշտական էֆեկտներով հրաշալի ջրային շոու: -0-